Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Բակո Սահակյան. Անհրաժեշտ է պատասխանատվությամբ աշխատել վերհանված թերությունների վերացման ուղղությամբ

Բակո Սահակյան. Անհրաժեշտ է պատասխանատվությամբ աշխատել վերհանված թերությունների վերացման ուղղությամբ
12.06.2018 | 21:55

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են իրավապահ մարմինների գործունեությանը վերաբերող հարցեր:

Առանձնակի ուշադրություն է դարձվել հասարակության կողմից բարձրաձայնված բացասական երևույթներին: Բակո Սահակյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ աշխատել վերհանված թերությունների վերացման ուղղությամբ՝ խստիվ հետևելով օրենքի տառին և ոգուն: Նախագահը նշել է, որ պետք է անել ամեն ինչ, որ պահպանվի հասարակական անվտանգության բարձր աստիճանը՝ այն համարելով կարևոր ձեռքբերումներից մեկը:

Դիտվել է՝ 2219

Մեկնաբանություններ